-
07.03.2013|
13:55
Հազարավոր մարդիկ են դուրս եկել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակաս՝ վերջին հրաժեշտը տալու երկրի նախագահ Ուգո Չավեսին, ով երկիրը կառավարել է վերջին 14 տարիների ընթացքում։ Չավեսի աճյունը տեղադրվել է ռազմական ակադեմիայում, որտեղ այն կմնա մինչև ուրբաթ։
-
06.03.2013|
20:56
Մարտի 11-ին աշխատանքային այցով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Մոսկվա և հաջորդ օրը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկումների օրակարգում քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար ոլորտներում համագործակցության, ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հարցեր կլինեն:
-
06.03.2013|
20:15
Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային հանդիպումները հետաքրքիր նրբերանանգներ են ունեցել: Նախ Իջևանում տեղի ոստիկանությունը զգուշացրել է, որ անօրինական հավաք են անցկացնում, ինչից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն անմիջապես զանգահարել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Կարճատև խոսակցություն է տեղի ունեցել, սակայն Հովհաննիսյանը չի գաղտանազերծել ոստիկանապետի ասածը: Այդուհանդերձ, զրույցից հետո նա կրկին հարթակ է բարձրացել:
-
06.03.2013|
14:47
ՀՀ ազգային անվտանգության պաշտոնական կայքէջում արդեն հաղորդագրություն է տեղադրվել, որ «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ, քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի դեմ սպանություն կատարելու դեպքով ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործով սույն թվականի մարտի 5-ին ՀՀ քր. օր-ի 34-305-րդ հոդվածի հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Վարդան Ժորժիկի Սեդրակյանին:
-
06.03.2013|
13:46
Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է երկրի նախագահ Ուգո Չավեսի մահվան մասին։ Վերջինս ավելի քան մեկ տարի բուժվում էր քաղցկեղից։ Մադուրոն նախագահի մահվան մասին հայտարարությունը տարածել է հեռուստաուղերձի միջոցով՝ շրջապատված երկրի քաղաքական և ռազմական առաջնորդներով։ Մահը վրա է հասել երեքշաբթի՝ Կարակասի ժամանակով 16.25-ին։ Վենեսուելայում հայտարարվել է 7-օրյա սուգ։
-
05.03.2013|
19:54
Մարտի 5-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ մարտի 6-ին և 7-ին դարձյալ մեկնելու են մարզային հանդիպումների:
-
05.03.2013|
19:52
Մարտի 5-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ ունենալով` անմիջապես Արմեն Ռուստամյանից հետո` ասաց. «Արմենը ճիշտ է: Պայքարը տևական է և նահանջ չկա: Մայիսի 5-ին ժողովուրդը իշխանությունը վերցնելու է Երևանում: Երևանը դառնալու է մեր ժողովրդի մայրաքաղաքը: Մայիսի 5-ից առաջ կա ապրիլի 9-ը:
-
05.03.2013|
17:21
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը «Peoplemeter» կենտրոնում կարծիք հայտնեց, որ Հայաստանում առկա դժգոհության մեծ ալիքը պայմանավորված է մարտի 1-ի չբացահայտված դեպքերով, իսկ երկրում ստեղծված իրավիճակը կարելի է անվանել իշխանության և ընդդիմության նկատմամբ վստահության ճգնաժամ:
-
05.03.2013|
17:15
«Րաֆֆի Հովհաննիսյանն առաջին քաղաքական գործիչն է, ով նոր մարտավարություն ի հայտ բերեց: Նա լքեց Երևանը և գնաց մարզեր: Սա կարևոր է այն առումով, որ նա ինքը գնաց իր աջակիցների մոտ: Սա էական է այն առումով, որ մարզերը երկար ժամանակ ավելի անտեսված էին և ուշադրության կենտրոնում միայն Երևանն էր: Շատ կարևոր եմ համարում, որ Հովհաննիսյանի կողքին են կանգնած ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը: Րաֆֆի Հովհաննիսյանը դարձել է փոփոխությունների իրականացման միջնորդ, ինչպես 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանն էր»,-ահա այսպիսի գնահատական տվեց «Ժառանգության» առաջնորդի գործունեությանը Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ:
-
05.03.2013|
16:57
«Երևան-Վան ուղիղ չվերթ է լինելու, որի առաջին թռիչքը նախատեսված է ապրիլի երեքին: Շաբաթական երկու թռիչք է լինելու: Թռիչքի արժեքը կլինի երկու հարյուր դոլարին համարժեք դրամ»,- այս մասին լրագրողներին իրազեկեցին թուրքագետներ, «Նարեկավանք տուր» գործակալության ներկայացուցիչներ Արմեն Հովհաննիսյանն ու Աշոտ Սողոմոնյանը, որոնք արդեն տևական ժամանակ չվերթեր են կազմակերպում դեպի Արևմտյան Հայաստան: